կարևոր
5683 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-29 10:25
Քաղաքական

Այժմ մեր ողջ պայքարը պետք է ուղղված լինի ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանության հեռացմանը․ Վարուժան Գեղամյան

Այժմ մեր ողջ պայքարը պետք է ուղղված լինի ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանության հեռացմանը․ Վարուժան Գեղամյան

«Երեկ Թուրքիայի նախագահ վերընտրվեց Էրդողանը։

Ինձ համար այս արդյունքը լիարժեք կանխատեսելի էր, ինչի մասին բազմիցս արտահայտվել եմ։
Բայց էականն այդ չէ։ Անկախ արդյունքներից՝ Թուրքիայի քաղաքականությունը՝ Հայաստանը որպես պետություն վերացնելու ուղղությամբ չէր փոխվելու, որքան էլ ձեզ տարբեր վայ «փորձագետներ» և «մասնագետներ» համոզեն հակառակում։

Ավելին ասեմ, միջնաժամկետ ու երկարաժամկետ տեսանկյունից Էրդողանի՝ իշխանության մնալը կարող է հավելյալ ճգնաժամ հարուցել թուրքական պետության համար որոշ ժամանակ անց, ինչը մեզ համար փոքրիկ հնարավորությունների պատուհան կարող է բացել։ Բայց այդ մասին՝ մեկ այլ առիթով։

Այժմ մեր ողջ պայքարը պետք է ուղղված լինի ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանության հեռացմանը, հակառակ դեպքում՝ ոչ մի հնարավորության պատուհաններից օգտվել հնարավոր չի լինելու»։

Վարուժան Գեղամյան

Թուրքագետ