կարևոր
4402 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-29 23:32
Հասարակություն

Հերթական անգամ այցելեցինք Տավուշի մարզի մի շարք սահմանապահ համայնքներ. Գառնիկ Դանիելյան

Հերթական անգամ այցելեցինք Տավուշի մարզի մի շարք սահմանապահ համայնքներ. Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Սիրելի հայրենակիցներ,

նախօրեին հերթական անգամ այցելեցինք Տավուշի մարզի մի շարք սահմանապահ համայնքներ՝ ծանոթանալու այն աշխատանքներին (հասկանալի պատճառներով չեմ կարող նշել մանրամասներ) որոնք իրականացնում են մեր ընկերները՝ ամրապնդելով Տավուշ աշխարհի սահմանները: Խոնարհումս եւ զորակցությունս Ձեզ՝ սիրելի ընկերներ։ Վարձքներդ կատար։

Հ.Գ «Վաղը հաղթելու է նա, որ մինչ այդ վաղը իր հոգու մեջ կտանի հաղթանակը»

Գարեգին Նժդեհ»: