կարևոր
4450 դիտում, 4 ամիս առաջ - 2024-05-25 21:14
Քաղաքական

Ահա «պատմական» սենյակը, որտեղից փորձում էին ինձ գաղտնալսել․ Սրբազանը հումորով պատմում է իրեն գաղտնալսելու փորձերի մասին

«Պատմական սենյակ է, հիշեք, ինչ էլ լավ թվեր են՝ 807» ,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ ցույց տալով հյուրանոցի սենյակի դուռը։

«7-րդ օրը հանգստանում են, օ-ն այն միջանկյալ տարածքն է, տարածությունը, 8-րդ օրը սկսվում են գործողությունները։ Ինչ ընտիր խորհրդանիշ է։ Վաղը ի՞նչ ենք անելու, մայիս 28 շնորհավոր ենք անելու։ Հանդիպելու ենք մեր բազմահազար մարած ժողովրդին, էն որ մարել է, բա որ դա մարածն է, բա պատկերացնո՞ւմ եք չմարածն ինչ է։ Ես ամաչում եմ, շատ եմ ամաչում, որ մեր պետությունն այսպիսի որակ ունի, սա ի՞նչ է»,-ասաց նա։

Տավուշի թեմի առաջնորդը հումորով պատմեց, թե ինչպիսի փորձեր են արվել իրենց հետևելու ու գաղտնալսելու համար, հետո անդրադարձել բազմաթիվ քննադատություններին, որոնք իր արտաքին տեսքի մասին են լինում՝ ճերմակ հագուստ հագնելուց, մինչև իր խաչը և այլն։ «Մազերս նորմա՞լ են, կարող ա էդ մասին էլ մի բան ասեն։ Ասեն՝ մորքուք է պահել, նմանվում է, բայց ես ասել եմ՝ սա 30 տարվա մորուք է, կեղ չի, 30 տարի չարչարված մորուք է, ավելի շատ բան է տեսել, քան այդ մարդկանց կենսագրությունն է։ Լուրջ։ Իսկապես շատ բան է տեսել։ Որդիներիս ազատելը, դե դա հավիտենական մեղք է, դուստրերիս էլ եմ ազատել բանակից, միայն որդիներիս չէ։ Որ ասում էի՝ ամառ օրով ձյուն գա ձեր գլխին, դրա համար էի ասում, ասում եմ ձյուն գա ձեր գլխին, գալիս է ձյունը, դառնում է անձրև։ Այսքանը»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում