Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըննդիմությունն այն ինչ ասում էր` ճշմարտություն դուրս եկավ, մենք դեռ անցյալ տարի նոյեմբերին էինք ասում, որ սա մեր ձախողումների վերջը չի, սա մեր նոր ձախողումների սկիզբն է։ Կործանելով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և սուբեկտայնությունը դնելով կասկածի տակ, հաջորդ քայլը լինելու է նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը և Հայաստանի Հանրապետության, միգուցե, ոչ սուբեկտայնությունը, բայց՝ փաստացի ինքիշխանության նվազումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը։
«Փաշինյանը դեռ նոյեմբերի սկզբին իր 15 կետերը հռչակեց, ասեց կգանք 6 ամսվա ընթացքում հաշվետվություն կտանք, իհարկե չեկավ, իսկ բոլոր ծրագրերը ձախողվեցին, որին հետևեցին Խծաբերդի դեպքերը, այնուհետև անհասկանալի պատճառաբանության հայկական զորքերը հետ քաշվեցին այն տարածքներից, որտեղ իրենք եղել են նոյեմբերի 9-ի դրույթամբ, ամբողջը հանձնվեց։ Ոչ միայն Արցախի, այլ նաև ՀՀ-ի ինքնիշխանության նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները շարունակվում են։ Այս իշանությունը, որը դեռ 2019 թվականից էր խոսում խաղաղության դարաշրջանի մասին, բայց բերեցին պատերազմ, հիմա էլի խոսում են խաղաղության մասին, բերում են էլի պատերազմ»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ այս մարդիկ փորձում են կործանել Երրորդ հանրապետությունը՝ Արցախը անջատելով Հայաստանից․ «Ասում են, թող Արցախը գնա Ադրբեջանի հետ բանակցի, մենք վերադառնում ենք ինչ-որ անհասկանալի 29 800 քառակուսի կիլոմետրի։ Սա չի ներառում այն տարածքները, որոնք Սովետական միության ինչ-որ պահի առաջացել են Հայաստանի ներսում և կոչվում էին անկլավներ, այսինքն՝ վաղը եթե Երևանից ուզենաք գնաք Եղեգնաձոր, Գորիս, Կապան կամ միջպետական ճանապարհով գնաք Իրան, անցնելու եք Ադրբեջանի տարածքով, եթե այս իշխանություննեը այդ անկլավները զիջեն»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանը կարողացել է ժողովրդին համոզել, որ մենք այլևս որևէ տարբերակ չունենք և որպեսզի կարողանանք փրկել Հայաստանի Հանրապետությունը՝ պետք է զիջենք Արցախը․ «Դա է պատճառը, որ ժողովրդի մի զգալի հատված հասկանալով, վախենալով կամ հավատալով Փաշինյանին փորձում է կրավորական դիրքորոշում որդեգրել, բայց մեր քաղաքանությունը այն է, որ ցույց տանք, որ եթե ինչ-որ մի բան Փաշինյանը չի կարողանում անել, դա չի նշանակում, որ պետությունը դա չի կարող անել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսնայութում։