կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-07 20:42
Արցախ

Արցախցին փախստական չէ, այլ պանդուխտ հայրենի հողում․ Արթուր Թովմասյան

Արցախցին փախստական չէ, այլ պանդուխտ հայրենի հողում․ Արթուր Թովմասյան

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դեկտեմբերի 7-ին այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ, հանդիպել Քաշաթաղի շրջանի վարչակազմի պատասխանատուների, գյուղապետերի և բնակիչների հետ՝ նպատակ ունենալով նրանց հետ քննարկել ադրբեջանա-արցախյան 3-րդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչների խնդիրները։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԺ նախագահի ֆեյսբուքյան էջից։

«Հանդիպման ընթացքում պատասխանել եմ մեր քաղաքացիների հուզող հարցերին՝ պատրաստակամություն հայտնելով թե' ի պաշտոնե, և թե՛ որպես Արցախի քաղաքացի ամեն կերպ աջակցել նրանց՝ խնդրահարույց հարցերին լուծումներ տալու ճանապարհին։

Կարևոր եմ համարել ևս մեկ անգամ ընդգծել, որ արցախցին փախստական չէ, այլ պանդուխտ հայրենի հողում։

Հանդիպմանը մասնակցում էր նաև՝ ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքերը համակարգող Միքայել Վիրաբյանը, ով ևս պատասխանել է ներկաների հարցադրումներին»,-գրել է Թովմասյանը։