|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՄՆ բնակիչներին վրդովվեցրել է Բրուկլինից դատավոր Քարոլին Ուոլքեր Դիալոյի երդման արարողությունը, որի ժամանակ կինը երդվել է Ղուրանի վրա. հայտնում է Газета.ру-ն:
Այս փաստը դուր չի եկել սոցկայքերի բազմաթիվ օգտատերերի:
«Սիրտս խառնում է: Մենք ԱՄՆ-ում ենք, թե՞ Մերձավոր Արևելքում»,-գրել է օգտատերերից մեկը` երդման արարողության տեսանյութի` համացանցում հայտնվելուց հետո:
Հաղորդվում է, որ ըստ ԱՄՆ-ի Սահմանադրության՝ դատավորի պաշտոնը զբաղեցնել ցանկացող յուրաքանչյուր անձ պետք է պարտադիր կարգով երդում տա: Սակայն Սահմանադրության մեջ նշված չէ, որ երդումը պետք է ինչ-որ կոնկրետ կրոնական տեքստի վրա տալ։