կարևոր
3175 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-13 17:21
Քաղաքական

Իմաստը ոչ թե եռասմյա հավաքի ժամկետը կրճատելն է, այլ բոլոր զինապարտներին 25-օրյա ծառայության տանելը. Արտակ Զաքարյան

Իմաստը ոչ թե եռասմյա հավաքի ժամկետը կրճատելն է, այլ բոլոր զինապարտներին 25-օրյա ծառայության տանելը. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.

«Կառավարության նիստի այսօրվա ճամարտակության իմաստը ոչ թե եռասմյա հավաքի ժամկետը կրճատելն է, այլ բոլոր զինապարտ քաղաքացիներին անխտիր 25 օրյա ծառայության տանելը:

Լավ բան է սա թե վատ, մեկնաբանելու կարիք չկա: Այն իշխանությունը, որի ՊՆ ղեկավարությունը լուռ հետևում է թե ինչպես են դավադրաբար հանձնել հողերը, հսկայական զոհերի պատճառ դարձել և շարունակում են քայքայել պետությունն ու բանակը, որևէ դրական նախաձեռնություն անել չի կարող:

Որքան հիշում եմ, սա պաշտպանության ոլորտում կապիտուլյանտների կողմից հայտարարված, բայց այդպես էլ կյանքի չկոչված հերթական «նորամուծությունն» է: Իրենց արևին շվեյցարական մոդելից մի առանձին դետալ են վերցրել, ցանկանում են կիրառել:

Բանակում ցանկացած բարեփոխում պետք է սկսել հայրենիքի դեմ գործած դավաճանության համար կապիտուլացված խունտային պատասպանատվության ենթարկելուց»,- սոցցանցի իր էջում գրել է Արտակ Զաքարյանը: