|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը նախագիծ է ներկայացրել ԱԺ, որով ցանկանում են ընդլայնել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի լիազորությունները, որպեսզի նա այսուհետ կարողանա քննիչին փոխել գործի վարույթից: ՔՊ շրջանակից, անանուն մնալու պայմանով, երեկ մեզ պատմեցին, որ ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանին այդ նախագիծը ներկայացնելու հանձնարարությունը տվել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ «ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գլխավոր դատախազություն, որտեղից ի պատասխան՝ դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց. «Իրականության հետ աղերս չունեցող եւ մտացածին «լուրերը» Գլխավոր դատախազությունը չի մեկնաբանում»:
Բայց փաստ է, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի, ապա եւ լիագումար նիստերի ընթացքում դատախազի տարեկան հաղորդումների ժամանակ Արփի Դավոյանը շնորհակալությունների տարափ էր հորդեցնում Աննա Վարդապետյանի հասցեին: Եվ այդ «շնորհակալություններից» հետո ԱԺ քննարկմանը ներկայացվեց դատախազին ձեռնտու նախագիծ՝ նույն Դավոյանի կողմից: Պատահականությո՞ւն. դժվար է հավատալ. բայց Արփի Դավոյանը մեր հարցերին չի պատասխանում, որ մանրամասները իրենից էլ ճշտեինք»։