Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, չնայած ամիսներ առաջ ցանկություն էր հայտնել թողնելու կուսակցության ղեկը, կուսակցության համագումարին ընդառաջ կրկին մտքափոխ է եղել՝ «Նաջարյանը փոշմանել է»:
Սա, իհարկե, տեղավորվում է նրա վերջին մեկ տարվա քաղաքական գործունեության տրամաբանության շրջանակներում: Եվ եթե իր կուսակիցներից մի մասի համար սա ուրախության պատճառ է, ապա կան նաև այնպիսիք, որ առանձնապես ոգևորված չեն նրա այս մտադրությունից: Ինչևէ, կուսակցությունը պատրաստվում է հունիսի 28-ի համագումարին:
Արդեն հայտնի է, որ կուսակցության ղեկավարի պաշտոնում մնալու է Րաֆֆի Հովհաննիսյանը: Վարչության կազմն ընդլայնվելու է՝ 11-ից դառնալով 15: Նախկին կազմից վարչությունը լքելու են Ստեփան Սաֆարյանը, Հովսեփ Խուրշուդյանը և Լուսինե Պետրոսյանը: Նոր վարչությունում կմնան Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբիկ Հակոբյանը:
Թե ինչու են ընդգծված արևմտամետ հայացքներով ներկայացուցիչները լքում վարչությունը, կուսակցությունից պայմանավորում են մասնավոր պատճառներով: Իրականում սա կուսակցության քաղաքական հստակ գծի բացակայության ու չկողմնորոշվածության հետևանք է: Մեկ Ռուսաստանի, մեկ Արևմուտքի արանքում դեգերող կուսակցության առաջնորդը չի կարողանում Արևմուտքին ներել»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։