|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ուշագրավ զարգացումներ են սպասվում:
Այս քրեական գործի նախաքննությունը Քննչական կոմիտեից տեղափոխվեց ԱԱԾ: Եվ ահա, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, գործով կալանավորվածներից մեկը որոշել է ցուցմունքը փոխել: Ընդ որում, խոսքը հիմնական գործով անցնող անձանցից մեկի մասին է, որի ցուցմունքների հիման վրա կալանավորվել են այլ անձիք: Ամենայն հավանականությամբ, վերջինիս վրա որոշակի ճնշումներ են եղել, որ ուրիշների կալանավորման պատճառ է դարձել, եւ նա որոշել է այսպես փրկել իրավիճակը:
Թեեւ չի բացառվում, որ ցուցմունքները փոխելը չօգնի կալանավորվածներին ազատ արձակելու հարցում: Ամեն դեպքում քննչական մարմինները սպասում են, թե ցուցմունքները ինչ հիմնավորմամբ եւ ինչ բովանդակությամբ են փոփոխության ենթարկվելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում