|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Գրություն եմ պատրաստել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի անունով»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նշելով, որ գրության մեջ տեղեկացրել է, որ երեկ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Քրիստինե Վարդանյանի հարցին, «Հայաստան» խմբակցությանը մեղադրել է ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմի մասնակցելու ու խափանարարության մեջ:
«Դա պարունակում է պետական դավաճանության տարրեր: ԱԱԾ-ի տնօրենին հորդերել եմ ընդունել սա հաղորդում հանցագործության մասին, որպեսզի ամեն անպատասխանատու հայտարություն, ինչը Նիկոլ Փաշինյանը սիրում է անել այս վեց տարիներին, անպատասխան չմնա։ Տեսնենք՝ ՀՀ-ի դեմ հիբրդիային պատերազմ ո՞վ է արել և անում, ո՞վ է օտար երկրների բառապաշարը ՀՀ-ում օգտագործում, և ո՞վ է աշխատում հայ ժողովրդի դեմ»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում