կարևոր
3916 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-20 20:20
Քաղաքական

Հարմար պահ՝ հաջորդ հարձակման․ Ի՞նչ անել․ Սերգեյ Մելքոնյան

Հարմար պահ՝ հաջորդ հարձակման․ Ի՞նչ անել․ Սերգեյ Մելքոնյան

Մինչև շաբաթվա վերջ՝ սեպտեմբերի 25-ին, Հայաստանում կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Ավելին, այդ ժամանակահատվածում ընթանում Է ՄԱԿ-ի ԳԱ 77-րդ նստաշրջանը։ Նման իրադարձությունները, ինչպես և Փելոսիի այցը, նվազեցնում են լայնամասշտաբ հարձակման հավանականությունը։ Այս մասին տելեգրամի իր էջում գրում է մերձավորարեւելյան քաղաքական գործընթացների փորձագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը։

Ինչը՞ կարող է հարմար պահ ստեղծել Բաքվի համար

1. Առաջիկա օրերին Ռուսաստանում բնակչությանը աստիճանաբար պատրաստում են մոբիլիզացիայի, գուցե մասնակի:

2. Սեպտեմբերի 23-27-ը Դոնբասում, Խերսոնում եւ Զապորոժյեում նախատեսվում է հանրաքվե անցկացնել ՌԴ-ի կազմի մեջ մտնելու վերաբերյալ:

3. Ուկրաինան կարող է հանրաքվեների շքերթը տապալելու փորձ ձեռնարկել։ Հաշվի առնելով նման սցենարի հնարավորությունը՝ ՌԴ-ն պատրաստվում է մոբիլիզացիայի և այսօր նախատեսվում է Պուտինի և Շոյգուի ուղերձը բնակչությանը։

Այսպիսով, եթե տվյալ սցենարի դեպքում Ուկրաինան հաջողություններ ունենա, Ադրբեջանը կրկին (ինչպես և Խարկովից Ռուսաստանի նահանջի դեպքում) կարող է օգտվել այդ պահից և հարձակում սկսել։

Ի՞նչ կարող է անել Հայաստանը

1. Հրապարակավ հայտարարել, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են հերթական հարձակմանը Հայաստանի վրա։

2. Իրականացնել կանխարգելիչ զորահավաք (գոնե զինվորական հավաքների տեսքով՝ առանց մոբիլիզացիա հայտարարելու)։

3. Կազմակերպել առկա մերձմարտական կազմավորումները աշխարհազորի ձևաչափում՝ դրանք ինտեգրելով պաշտպանության ընդհանուր համակարգի մեջ։

4. Սկսել Իրանի հետ համատեղ զորավարժություններ։

5. Պայմանավորվել Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Ֆրանսիայի հետ համաձայնության գալ զենքի եւ հանդերձանքի մատակարարման շուրջ (հաշվի առնելով, որ ՌԴ-ն ամեն ինչ օգտագործում է ուկրաինական ուղղությամբ): Սրանք երկրներ են, որոնք իրապես պատրաստ են զենք մատակարարել։

6. Ստուգել եւ պատրաստել բոլոր ապաստարանները քաղաքացիական բնակչության համար։

7. Հավաքել օտարերկրյա լրագրողների եւ դիտորդների միջազգային կազմակերպությունների, որոնք տեղերում կվկայեն հերթական ագրեսիան.. Այդ դեպքում «ո՞վ է հարձակվել» հարցը ինքնըստինքյան կվերանա։