| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է 2022 թվականի մայիսի 12-ին Գերագույն ռադայի կողմից ընդունված «Ֆիզիկական անձանց ակտիվների հետ կապված պատժամիջոցների արդյունավետության բարձրացման մասին Ուկրաինայի որոշ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը։ Այս մասին ասվում է նախագահի աշխատակազմի կայքում։
«Այս կամ այն կերպ օկուպանտների ագրեսիային Ուկրաինայի դեմ աջակցող՝ պատժամիջոցների ենթարկված անձանց ակտիվների բացահայտման և բռնագրավման ընթացակարգն արագ և արդյունավետ կերպով կլրացնի Ուկրաինայի բյուջեն՝ ի հաշիվ թշնամիների։ Օրենքը հստակ ցուցումներ է տալիս այս գործընթացի համար պատասխանատու մարմիններին: Ակնկալում եմ՝դրա բոլոր մասնակիցների արդյունավետ փոխգործակցություն»,- ասել է պետության ղեկավարը։
Նշենք, որ 2021 թվականի ապրիլի 21-ին Գերագույն ռադան կողմ է քվեարկել այս օրենքին, սակայն նախագահ Վլադիմիր Զելենսկին իր առաջարկներով այն վերադարձրել էր խորհրդարան՝ վերանայման։ Փոփոխված օրենքի ընդունումից հետո երկրի ղեկավարը ստորագրել է փաստաթուղթը։