|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 19-ի նիստում հաստատեց «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:
Նշենք, որ այս տարվա մայիսի 4-ին տեղի է ունեցել «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած՝ խորհրդի 18 անդամների ձայների մեծամասնությամբ /18 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ/ իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Խաչիկի Հակոբյանն ընտրվել է Գավառի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով: