Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ԼՂՀ Ազգային ժողովի` օրերս կայացած նիստում դարձյալ խոսել են Արցախի պետական համալսարանում տեղի ունեցած խախտումների մասին: Պատգամավոր Արեւիկ Պետրոսյանն անդրադարձել է 2010-ին ԱրՊՀ-ում դեկանի ընտրություններին, որոնց ընթացքում, ըստ նրա, օրենքի լուրջ խախտումներ են գրանցվել, մասնավորապես` անձի վրա ճնշում գործադրելու դեպքեր։ Արդյունքում այդ դասախոսը հետ է վերցրել իր թեկնածությունը։ Ասել է թե՝ խախտվել է նրա ընտրելու եւ ընտրվելու սահմանադրական իրավունքը:
Ի պատասխան կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, անդրադառնալով ճնշում գործադրելու դեպքերին, շեշտել է, որ, ըստ իր տեղեկությունների, դասախոսն իր կամքով է դիմումը հետ վերցրել: Սակայն խոստացել է ուսումնասիրել հարցը եւ պարզաբանումներ տալ:
Հետաքրքիրն այն է, որ պետհամալսարանում տեղի ունեցող խախտումների մասին վաղուց է խոսվում, խոսակցություններն արդեն հասել են Ազգային ժողով, սակայն դեռեւս համապատասխան քայլերը չեն արվոում, թեեւ երկրի բարձրագույն ղեկավարության եւ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հանդիպումների ժամանակ խոսվում է համալսարանում կաշառակերության եւ այլ բացասական երեւույթների դեմ պայքարի անհրաժեշտության մասին։
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում լուրջ քննարկվում էր նաեւ պետհամալսարանի հանրակացարանի կենցաղային վատ պայմանների հարցը։