Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-02-02 22:05
Հասարակություն

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի միակ թեկնածուն՝ ՇՊՀ քամահրական «ձեր մանգո» անվանողն է

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի միակ թեկնածուն՝ ՇՊՀ քամահրական «ձեր մանգո» անվանողն է
ՇՊՀ ռեկտորի սպասվելիք ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել միայն մեկ մարդ՝ իմ և գործընկերոջս շնորհիվ ՇՊՀ ռեկտորի ԺՊ պաշտոնը զբաղեցնող Երվանդ Սերոբյանն, ով ժամանակին քամահրական ձևով մեր բուհն անվանում էր «ձեր մանգո» և բացահայտ ցույց էր տալիս իր հակակրանքը մեր բուհի հանդեպ (այդ արտահայտությունն արել է բազմաթիվ մարդկանց մոտ)...
 
Այն, որ ՇՊՀ ռեկտոր դառնալու ցանկություն է հայտնել միայն մեկ մարդ, ում դատախազությունը մեղադրել է իր ֆիզիկ ընկերների հետ փաստաթղթեր կեղծելու մեջ, ո՛վ կեղծ դասաբաշխումներով՝ կես դրույք ծանրաբեռնվածության փոխարեն իրականում 0,25 դրույք ծանրաբեռնվածությունն է իրականցրել, բայց վճարվել է կես դրույքի համար՝ գրպանը դնելով չպարապած ծանրաբեռնվածության գումարները, ո՛վ մանկավարժական պրակտիկան չանցկացնելով լրացրել է պրակտիկանտների օրագրերը,ո՛վ բուհի բյուջեից հիմնականում իր անձնական շահերը շաշտպանելով միլիոնավոր դրամներ է վճարել փաստաբաններին և պարտված դատական գործերի համար, ո՛վ շարունակում է տխրահռչակ Սահակի քաղաքականությունը բուհում, ո՛վ բացահայտ թայֆաբազությամբ և հովանավորչությամբ է զբաղված...
 
Այս զավեշտալի վիճակի պատճառը՝ երկու տարի առաջ ռեկտորի երկու տապալված ընտրություններն էին, երբ ինչ-որ հեղափոխական «փողոցային» փոխնախարար իրեն թույլ էր տալիս գնահատականներ տալ դոկտոր-պրոֆեսորի կամ գիտթեկնածուի ներկայացրած ծրագրերին, ե՛րբ իրեն հմուտ գրագողության բացահայտող համարողը բացարձակ չտարբերելով իր կողմից ներկայացված հոդվածում առկա ակտիվ հղումները նույն դոկտոր-պրոֆեսորին մեղադրում էր գրագողության մեջ և մինչ օրս էլ չի ներկայացրել դրա ապացույցները, ե՛րբ իրենց մտավորական համարող և այս իշխանությունների կողմից ՇՊՀ հոգաբարձուների անդամության արժանացած որոշ «մտաՎՈՌականները» վախվորած ման էին գալիս դահլիճում և չճանաչելու էին տալիս այս իշխանություններին քննադատողներին, ե՛րբ բազմապրոֆիլ մի քայլիստ անգրագետ լուրջ դեմքով քննարկում էր ռեկտորի թեկնածուների ներկայացված ծրագրերը...
 
Երկու նախորդ խեղկատակ ընտրություններից հետո ինչ-որ մեկը մտածու՞մ էր, որ ՇՊՀ ռեկտորի համար այլ մարդիկ էլ են թեկնածություն դնելու... Իհարկե՝ ո՛չ...

Գագիկ Համբարյան

Քաղաքագետ