Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մոտ 20 օր առաջ տեղեկացրել էինք, որ ՀՀ ՊՎԾ-ն վերահսկողական գործողություններ է իրականացնում հինգ տասնյակից ավելի վերահսկվող օբյեկտներում: Հղում տալով մեր աղբյուրներին՝ նշել էինք, որ սպասվում են լուրջ բացահայտումներ՝ չբացառելով նաև աղմկոտ ձերբակալությունները: Եվ ահա, ըստ պետական վերահսկողական ծառայության հաղորդագրության, Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ պետական պատվերի շրջանակներում ստացվել են ֆինանսավորումներ ՓԲԸ-ի կողմից այլ տնտեսվարողների հետ կնքված և արդեն իսկ վճարված ծառայությունների կանչի թերթիկների դիմաց:
Այդպիսով, ՀՀ առողջապահության նախարարությունից պահանջվել և ստացվել են լրացուցիչ չհիմնավորված ֆինանսական միջոցներ ընդհանուր՝ 23 267 750 ՀՀ դրամի չափով: Հաջորդ բացահայտումը վերաբերում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:
Այստեղ VIP սրահի ուղևորների բարձրակարգ սպասարկման դիմաց քաղաքացիներից 55000-ից 75000 ՀՀ դրամի չափով գանձվող գումարներից 5000 ՀՀ դրամ գումարը մուտքագրվել է դրամարկղ՝ առանց վերջիններիս գիտության նրանց ձևակերպելով որպես դիվանագիտական անձնագրեր ունեցող ուղևորների ազգականներ կամ պաշտոնական պատվիրակության անդամներ, իսկ անօրինական ճանապարհով ստացված խոշոր չափերի մնացած գումարները բաշխվել են ընկերության աշխատակիցների միջև: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրինակները, ինչպես ասում են, «միայն ծաղիկներն են»: Առաջիկայում կլինեն այլ ուսումնասիրությունների արդյունքներ, որոնք ևս ոչ պակաս «տպավորիչ» կլինեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում