Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ է դժգոհ իրավապահ մարմինների աշխատանքից:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով դիտարկմանը, որ վարչապետն իր ասուլիսի ժամանակ դժգոհություն է հայտնել իրավապահների աշխատանքից, նա ասաց. «Ես էլ եմ դժգոհ իրավապահ մարմինների, հատկապես` ԱԱԾ-ի աշխատանքից, որովհետև որոշակի նվազում կա այն տեմպի և այն աշխատանքների, որոնք մենք իրականացրել ենք մեր գործունեության սկզբնական շրջանում։ Դա բացատրվում է նրանով, որ իրավական հիմքերը պետք է լինեն շատ ամուր, որպեսզի մեր կատարած որևէ գործ հետագայում հնարավոր չլինի շահարկել, բողոքարկել և ասել, որ մենք գործել ենք քմահաճույքով: Մենք գործում ենք միայն օրենքով և փորձում անել ամեն ինչ, որպեսզի օրենքի բոլոր պահանջները պահվեն
Վանեցյանը հավելեց, որ, իր կարծիքով, առաջիկայում ևս կլինեն հնչեղ բացահայտումներ։