կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-04 14:55
Հասարակություն

Փրկարարները որոնում են Սևանա լիճ դուրս եկած ձկնորսներին

Փրկարարները որոնում են Սևանա լիճ դուրս եկած ձկնորսներին

Մարտի 4-ին` ժամը 11.50-ին, ահազանգ է ստացվել, որ ս.թ. մարտի 3-ին Ա. Ա.-ը (ծնվ. 1992 թ.) և Ա. Վ.-ը (ծնվ. 1974 թ.) Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա ափից են դուրս եկել Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Yerkir.am-ի հետ զրույցում Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը պատմեց, որ կորած համագյուղացիները զբաղվում են ձնորսությամբ, և եղել են դեպքեր, որ քամին նավակը քշի-տանի: Նա հայտնեց, որ ձկնորսների անհետանալու վերաբերյալ լուրը հասել է երեկ երեկոյան, և հավանաբար, այս անգամ էլ քամին քշել, նավակը հեռու է տարել: Գյուղապետը նշեց, որ որոնողական աշխատանքները շարունակվում են: