կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-06 21:41
Հասարակություն

Մարդու վրա «թքելն» ու «միջնամատելը» լեգիտիմացվում են՝ եթե քրեական գործ չհարուցվեց. փաստաբան

Մարդու վրա «թքելն» ու «միջնամատելը» լեգիտիմացվում են՝  եթե քրեական գործ չհարուցվեց. փաստաբան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին՝ նշելով.

«Gor Abrahamyan այս կինն այսօր թքել և միջնամատ է ցույց տվել ցուցարարներին (տեսանյութերը հեղեղել են համացանցը):
 
Ակնկալում եմ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով նախատեսված արարքի հատկանիշների պարզման այնպիսի նախաձեռնողական ու ջանասեր գործընթաց, որը դրսևորվում է ընդդիմադիր գործիչների այս կամ այն խիստ քաղաքական գնահատողական արտահայտությունների դեպքում:
 
Լրացում: Ակնարկն էլ նրանում է, որ եթե քրեական գործ չհարուցվեց ու քրեական պատասխանատվության չենթարկվեց ենթադրյալ հանցագործը, ապա մարդու վրա «Թքելն» ու «միջնամատելը» լեգիտիմացվում են` իրենց նուրբ ու մասսայական հետևանքներով»: