Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել իրավապահ համակարգում: Ինչպես ցույց տվեցին զարգացումները, իրավապահները կուլ գնացին իշխանությանը: 2021 թվականի մայիսի 19-ին ArmLur.am-ը գրել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե) որոշումը՝ պատգամավորի մասով քրեական գործ չհարուցելու դեպքով, եւ այն ուղարկել է ՀՔԾ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է քննություն: Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից հաստատել էին մեր տեղեկությունը՝ նշելով. «Գլխավոր դատախազությունը վերացրել է քրեական գործ չհարուցելու որոշումը:
ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունավում է»: Առիթն այն էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արձանագրել էր՝ պատգամավորի 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով, այսինքն՝ մինչ պաշտոն զբաղեցնելը նա այլ եկամուտ է ունեցել, իսկ դրանից հետո աճը եղել է չհիմնավորված, ինչն էլ կասկած է առաջացրել, ու հաղորդում է ներկայացվել դատախազություն։
Դատախազությունն էլ այս գործը ուղարկել էր ՀՔԾ, որտեղ մայիսի 10-ին որոշել էին Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության հիմքով: Գլխավոր դատախազությունը, սակայն, վերացրել էր քրգործի հարուցման որոշումը՝ ըստ էության ստիպելով պատգամավորի գործողություններում հանցակազմ տեսնել: Բայց ՀՔԾ-ն, ըստ ամենայնի, ենթարկվել է իշխանությունների ճնշումներին եւ որոշել կարճել գործը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում