Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միջազգային հանրությունը սկսել է մեծ հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի ու մեծ թափ հավաքող համաժողովրդական բողոքի ակցիաների նկատմամբ։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր Երեւան են ժամանել միջազգային, այդ թվում ռուսական հեղինակավոր մի քանի ԶԼՄ-ի, նրանց թվում հեռուստաընկերությունների նկարահանող խմբեր։
Արդեն իսկ միջազգային մամուլում առկա են նյութեր տեղի ունեցող անհնազանդության ակցիաների մասին։ «Հայաստանում փողոցային բողոքները չեն հանդարտվում։ Ընդդիմությունը երկրի վարչապետին մեղադրում է այն բանում, որ նա ցանկանում է զիջումների գնալ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում»։ Այս մասին գրում է BBC News Russian-ը՝ նշելով, որ «Ընդդիմության ակցիաները սկսվել են ապրիլի վերջին այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը տարածքային հարց չէ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում Փաշինյանի սկանդալային հայտարարություններից հետո, որով հարվածի տակ էր դրվում Արցախի ոչ միայն անկախությունն, այլ նաեւ գոյությունը, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց փողոցային պայքարի մեկնարկի մասին՝ անժամկետ նստացույց հայտարարելով Ազատության հրապարակում, հետագա օրերին Ազատության հրապարակը դարձավ տարբեր բողոքի ակցիաների հարթակ՝ 44 օրյա պատերազմի երկու մասնակից հայտարարեցին հացադուլ, նրանց միացան ու նստացույց հայտարարեցին պատերազմի վետերաններ, զոհված զինծառայողների ծնողներ, իսկ ապրիլի 25-ից արդեն պայքարին միացան տարբեր քաղաքական միավորներ, խորհրդարանական երկրորդ՝ ընդդիմադիր խմբակցությունը՝ «Հայաստանը», քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ՝ սկսելով ցանցային պայքար, իսկ մայիսի 1-ից արդեն հայտարարվել է վճռական փուլի մասին ու արդեն 4-րդ օրն է, ինչ պարալիզացված է Երեւանի կենտրոնը, չեն դադարում տարբեր զանգվածային անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։