կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-31 20:10
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կա հակահայաստանը սպասարկող չոստիկան և հավերժական Հայաստանի երազով ապրող ոստիկան․ Ասպրամ Կրպեյան

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը այսօր տեղի ունեցած զավեշտի մասին խոսեց՝ հայտնում է  Yerkir.am-ը։

«Գնացել էինք, որ բուհերի ռեկտորներին ներկայացնեինք հայ մարդու «կարմիր գծերը» և հարցնեինք՝ որն է ձեր դիրքորոշումը, իսկ դա կարող էր միայն լինել «կողմ» կամ «դեմ»։ ԵՊՀ ռեկտորը սենյակի դուռը փակել էր ու թաքնվել արժանապատիվ հայ մարդկանցից ու այդպես թաքնված էլ մնաց։ Բնականաբար, իր դիրքորոշումը չհայտնեց և դուրս եկանք բուհից՝ արձանագրելով, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը օկուպացրածը վախկոտ է, դեմ է հայ մարդու «կարմիր» գծերը ամրագրող փաստաթղթին։

Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում մեզ շատ ջերմ ընդունեցին, բացեցին ռեկտորի աշխատասենյակի դուռը՝ տեղում չէր, խոսակցություններ կային, որ իմանալով, որ պետք է գանք՝ լքել էր սենյակը։ Հուսով եմ, որ դա չի եղել պատճառը և երկու ռեկտորն էլ գրավոր կպատասխանեն մեր հարցմանը և կհայտենեն իրենց դիրքորոշումը Հայտարարության մասին»,-պատմեց Ասպրամ Կրպեյանը։

Նա խոսեց նաև իր համար շատ զազրելի իրողությունների մասին, որոնց ականատեսն է լինում։

«Իմ պատկերացրած, արժանապատիվ հայ մարդկանց պատկերացրած արժանապատիվ հայ ոստիկանի կերպարի մասին․ կա հակահայաստանը սպասարկող չոստիկանությունը և հավերժական Հայաստանի երազով ապրած, արժանապատիվ իրենց ուսադիրները կրող ոստիկաններ։ Դրանում համոզվելու համար ընդամենը պետք է այցելել Ոստիկանության պատմության թանգարան»,-հայտարարեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում․