կարևոր
334 դիտում, 8 րոպե առաջ - 2026-11-13 20:07
Աշխարհ

«Mercedes»-ը կարող է փակել գործարանները Գերմանիայում

«Mercedes»-ը կարող է փակել գործարանները Գերմանիայում

«Mercedes-Benz»-ը կասեցրել է իր գերմանական գործարաններում նոր ներդրումները՝ արհմիությունների հետ ծախսերի կրճատման շուրջ անհամաձայնությունների պատճառով։

Ղեկավարությունը պահանջում է աշխատանքային շաբաթվա ավելացում 35 ժամից՝ առանց աշխատավարձի բարձրացման, ինչպես նաև բոնուսների կրճատում։

Եթե համաձայնության չհասնեն, Mercedes-Benz-ը քննարկում է երկու գործարան փակելու և արտադրությունը արտասահման տեղափոխելու հարցը։

«Մենք բոլորս ուզում ենք ամեն գնով խուսափել գործարանների փակումից։ Սակայն հիմա, ցավոք, մենք ստիպված ենք ավելի լուրջ քննարկել այս տարբերակը», - ասել է ընկերության մարդկային ռեսուրսների տնօրեն Բրիտա Սիգերը Reuters-ին։

Միևնույն ժամանակ, ընկերության տնօրենների խորհուրդը սառեցրել է գերմանական ընկերություններում բոլոր նոր ներդրումները։

Ընդհանուր առմամբ, «Mercedes-Benz»-ը Գերմանիայում շահագործում է 12 արտադրական կայան։