Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման վերաբերյալ։
Թուրքական հեռուստաալիքը բացատրություն է խնդրել` «ինչի՞ հիման վրա է Բայդենը պնդում, որ Ուկրաինայում ջարդերը որպես «ցեղասպանություն» որակելու հարցը պետք է թողնվի իրավաբանների միջազգային հետաքննության հայեցողությանը, իսկ 1915թ. իրադարձությունները որակում է որպես ցեղասպանություն: Եվ ինչո՞ւ են ցեղասպանության սահմանման երկու հայտարարությունները, որոնք արվել են մի քանի շաբաթվա տարբերությամբ, տարբերվել միմյանցից, ինչպես ցերեկն ու գիշերը»։
Ըստ թուրքական պետական հեռուստատեսության` պատասխանում ասվում է, որ «1915 թվականի իրադարձությունների առնչությամբ ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու պատճառը ԱՄՆ պետդեպարտամենտի` այն ժամանակվա աշխատակիցների զեկույցներն են»։
«Նախագահ Բայդենի կողմից իր հայտարարության մեջ ցեղասպանության սահմանման օգտագործումը հիմնված է պատմական գրառումների վրա, որոնք պատրաստվել են այն ժամանակ Օսմանյան կայսրությունում ծառայող` ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյաների զեկույցների հիման վրա, և այդ գրառումները համապատասխանում են ժամանակակից հետազոտություններին», - ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական պատասխանում: