|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստերի շրջանակում Արմեն Գևորգյանն ապրիլի 26-ին առանձին հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսի հետ, Yerkir.am–ը տեղեկացնում է ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Արմեն Գևորգյանի պատգամավորական գործունեության երաշխիքների ապահովման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների համատեքստում։ Երկուստեք կարևորվել է Արմեն Գևորգյանի անմիջական մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքներին։
Հանդիպման ընթացքում քննարկում է տեղի ունեցել նաև տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ, մասնավորապես անդրադարձ է կատարվել Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին և Եվրոպայի խորհրդի անհրաժեշտ ուշադրությանն այդ խնդրի կարգավորման հարցում։
Կարևորվել է ընդդիմության ինստիտուցիոնալ հետևողական աշխատանքը Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների հետ՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով։