|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր մինչ «Հայաստան» խմբակցության պատգամավոր-գործընկերների մի խումբը Տավուշում էր, ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանը և ես այցելեցինք Ջերմուկ և Վայք համայնքներ:
Բնակիչների և զինակից ընկերների հետ ունեցանք առանձնազրույցներ, քննարկումներ մեր երկրի իրավիճակի շուրջ:
Բոլոր զրույցներում թեման նույնն էր. երկրի անվտանգային խնդիրները, շրջափակված Արցախի Հանրապետությունը, սահմանը, թշնամու շարունակական ագրեսիվ դրսևորումները և դրան անհամարժեք պատասխանը: Եզրահանգումն անփոփոխ է՝ Դիմադրություն և այս իշխանությունների՝ օր առաջ հեռացում:
Գեղամ Մանուկյան
ՀՅԴ անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր