Սիրելի՛ հայրենակիցներ
2018 թվականի մայիսից Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը, ըստ էության, երկիրը տարան կապիտուլյացիայի՝ հայ ժողովրդին կանգնեցնելով լրջագույն կորուստների առջև, փոշիացնելով տասնյակ տարիների մեր համազգային ձեռքբերումները, տևական ժամանակով խոցելի դարձնելով ազգային անվտանգությունը:
Կատարվածն ազգային աղետ է և դավաճանություն։ Նիկոլի վրայից չի մաքրվի մեր հերոս տղերքի արյունը․․․
Նիկոլ դու դեռ կաս, բայց այլևս կապ չունես մեր վաղվա օրվա, մեր հավաքական ցավի հետ։ Արդեն իսկ ակնհայտ է, որ օրվա իշխանությունները կարողություն չունեն լուծելու մեր Հայրենիքի առաջ ծառացած բազում հիմնախնդիրները։
Երկրի համար այս օրհասական օրերին մեր հայրենակիցների մեծ մասի անտարբերությունն ու լռությունը կարող է լուրջ աղետի առաջ կանգնեցնել մեր անկախ պետականությունը։ Էլ ի՞նչ փորձանք պետք է բերի մեր գլխին դավաճանը, որ ոտքի կանգնեք,դուրս գաք պայքարի ,տեր կանգնեք մեր երկրին,մեր ոտնահարված իրավունքներին։
Այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը ազգադավ իշխանության հեռացումն է։
Մեր Հայրենիքը վտանգված է։ Այս անհայրենիք իշխանության ներկայությունը մեր կյանքում դարձել է անթույլատրելի։
Բոլոր նրանք, ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով ,կոչ եմ անում միանալ համզգային դիմադրությանը։ Այլևս ժամանակ չունենք: Մենք կամ համախմբվում ենք, դուրս ենք գալիս պայքարի, կամ կկորցնենք մեր ապագա սերունդների ազատ, անկախ և միացյալ հայրենիք ունենալու իրավունքը։
Ես հավատում եմ մեր հաղթանակին։
Այսօր քան երբևէ Հայրենիքը մեր միասնականության և վճռականության կարիքն ունի։
Անպայման առանց թուրքի Հայաստան․․․
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի ՄԿ ներկայացուցիչ