Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
44-օրյա պատերազմի ընթացքում Մատաղիսում զոհված ավագ լեյտենենատ Լևոն Ավետիսյանի հայրը ևս վրդովված է Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթից:
«Այդ ստոր արարածը հայտարարություն արեց, որ ինքը կարող էր պատերազմը կանգնեցնել, այս նույն պայմանները լինեին, բայց թույլ տվեց, որ պատերազմը շարունակվի, մի բան էլ ավելին, կոչով էր դիմում, թե՝ գնացեք, տունն ինչ ունեք, հագեք, պահեք մինչեւ վերջ։ Երեւի ավելի պինդ մարդիկ կան, բայց ես չէ, չեմ կարող նայել՝ ինչպես է Հայաստանը կործանվում»,- ասաց նա։
Միսակ Ավետիսյանը ապրիլի 25-ին հացադուլ է հայտարարել մինչև մայիսի 8-ը։ Նա Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց, որ պահանջում է ՀՀ դատախազությունից եւ ԱԱԾ-ից՝ ձերբակալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։