Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սկյուտարի Քուզգունջուք թաղամասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու դռան վրայի խաչը զգետնած անձի վերաբերյալ նախկինում կայացված դատավճիռը վերանայվել է։ Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով «Ակօս» հայկական շաբաթաթերթում Իշխան Էրդինչի ստորագրությամբ տպագրված հրապարակումը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վճռվել է, որ խաչը գետին գցած մեղադրյալ Մազլում Սերինի համար սահմանված 1 տարի 4 ամիս ազատազրկումը պետք է չեղարկվի, քանի որ «դեպքի ժամանակ ամբաստանյալը հոգեպես հավասարակշռված վիճակում չի գտնվել»։
Ապրիլի 12-ին Ստամբուլի «Անատոլիայի» անվան 64-րդ ատյանի դատարանում կայացած դատաքննության ժամանակ ամբաստանյալներից Մազլում Սերինի վերաբերյալ դատավճիռ է կայացվել, ըստ որի՝ մեղադրյալը «չի կարող իր գործած հանցանքի համար պատասխանատու համարվել, քանի որ պարզվել է, թե նա հոգեկան հիվանդություն ունի»։
Դատարանը ելնելով նրանից, որ մեղադրյալի մոտ հոգեկան հիվանդություն է հայտնաբերվել, վճռել է, թե նրան հարկ է ուղարկել համապատասխան բուժհաստատություն՝ բուժում ստանալու նպատակով։ Դատարանը նաև որոշել է՝ երբ տվյալ բուժհաստատության առողջապահական խորհրդի կողմից ներկայացվելիք զեկույցում հաստատվի, թե մեղադրյալն արդեն վտանգավոր չէ հասարակության կողմից, նրան ազատ կարձակեն։
Մինչդեռ դատարանը 2020 թ․ հուլիսի 14-ին տվյալ ամբաստանյալին 1 տարի 4 ամիս ազատազրկման էր դատապարտել՝ «պաշտամունքի վայրերին և գերեզմաններին վնաս հասցնելու» հիմքով։ Սակայն մեղադրյալի մայրը պնդել էր, թե իր որդին հոգեպես հավասարակշռված վիճակում չի գտնվել տվյալ ամսաթվին ու պահանջել վերանայել նրա դատական գործը։
https://www.agos.com.tr/tr/yazi/26978/kuzguncuk-kilisesi-hacinin-yere-atilmasi-davasinda-karar
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net