|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը ՀՀ դատավորների միության 25-ամյակին նվիրված միջոցառմանը հրավիրել է նաև կալանքի մեջ գտնվող դատավոր Բորիս Բախշիյանին։
«Արդեն 70 օր է Հայաստանում ակնհայտ ապօրինի կալանավորված է դատավոր Բորիս Բախշիյանը՝ ակնհայտ ապօրինի կալանավորելու շինծու և աբսուրդ մեղադրանքով։
Դրա հետ միաժամանակ օրերս կնշվի դատավորների շահերով իրական մտահոգ միակ կառույցի՝ ՀՀ դատավորների միության 25-ամյակը, որին մասնակցելու հրավեր է ստացել նաև քրեակատարողական հիմնարկում գտնվող Բորիս Բախշիյանը։
Բախշիյանն այդ միջոցառմանը չի մասնակցի, սակայն (հավանաբար) կմասնակցեն նրան ապօրինի կալանավորած Դավիթ Արղամանյանն ու Տիգրան Սիմոնյանը…»,- այս մասին գրել է Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։