կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-14 19:55
Հասարակություն

Ալեքսանդր Ազարյանն ընտրվեց Դատավորների միության նախագահ

Ալեքսանդր Ազարյանն ընտրվեց Դատավորների միության նախագահ

Դատական համակարգը, Ա. Ազարյանին ընտրելով, վերջապես ինստիտուցիոնալ կերպով և պատշաճ միասնականությամբ հակազդեց իր նկատմամբ այս տարիների ընթացքում կազմակերպված հետապնդմանը: Շնորհավորում եմ բոլոր Անկախ ու արժանապատիվ դատավորներին. այս մասին հայտնում է իրավաբան Արթուր Ղամբարյանը:

Նշենք, որ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ժամը 14:00-ին հրավիրվել էր Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը։ Ժողովի օրակարգում ընդգրկված է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը (2 անդամ՝ քաղաքացիական և քրեական մասնագիտացմամբ): Ժողովից հետո կայացել է  նաև Դատավորների միության նախագահի ընտրություն:

Միության նախագահի պաշտոնում առաջադրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն ու ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։

Մինչ նախագահի ընտրությունը դատավորների ժողովը Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ ընտրեց քաղաքացիական մասնագիտացմամբ Լիլիթ Սարգսյանին՝ 132 ձայնով և քրեական մասնագիտացմամբ Անդրանիկ Մնացականյանին՝ 176 ձայնով: