Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
44-օրյա պատերազմի մասնակցիներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հացադուլ են հայտարարել ու միացել Ազատության հրապարակում նստացույց անող ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։
«Առավոտյան Ազատության հրապարակ եկան 44-օրյա պատերազմի մասնակիցներ, որոնք երեկ հայտարարել էին անժամկետ հացադուլի և Արթուր Վանեցյանին միանալու մասին»,-այս մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ երեկ Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից տեսաուղերձով դիմել էր հանրությանը՝ կոչ անելով դուրս գալ պայքարի՝ հանուն Արցախի և Հայաստանի Հանրապետության փրկության։
Հիշեցենք նաև, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Հայրենիք» կուսակցությունը նաև հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշվում էր, որ սա կուսակցական խնդիր չէ, սա ներքաղաքական մրցավազքի խնդիր չէ։ Սա գոյության պայքար է, պայքար է արևի տակ մեր հայրենիքի, մեր պետության տեղն ունենալու համար։