կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-13 14:36
Քաղաքական

Գորիսի բնակիչները քաղաքում տեղադրել են Արցախի Հանրապետության դրոշը

Գորիսի բնակիչները քաղաքում տեղադրել են Արցախի Հանրապետության դրոշը
Արձագանքելով ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հնչեցված «Պաշտպանելով Արցախը՝ պաշպանենք Հայաստանը» կարգախոսին և հանրապետության քաղաքներում Արցախի դրոշի տեղադրման վերաբերյալ կոչին՝ ապրիլի 13-ին Գորիսի բնակիչները քաղաքում տեղադրել են Արցախի Հանրապետության դրոշը։
Համազգային դիմադրության շարժման շրջանակներում իրականացվող միջոցառմանը բազմաթիվ գորսցիների հետ միասին ներկա էին նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները, խմբակցության ղեկավար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը և այլք: