Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Գլոբալ Գոլդ Մայնինգ» սնանկացած ընկերությունը Yerkir.am ուղարկված նամակով հերքել է, որ իր 140 աշխատակիցներին 10 տարուց ավելի աշխատավարձ չի վճարել։ Այս մասին խմբագրություն էին ահազանգել աշխատակիցները և նրանց բողոքը տեղ էր գտել «Սնանկացած Գլոբալ Գոլդ Մայնինգի 140 աշխատակից 10 տարի է՝ դեռ աշխատավարձ չի ստացել» հրապարկման մեջ։ Ընկերությունը մեզ դիմած աշխատակիցների այլ պնդումների հետ ևս համաձայն չէ։ Հրապարակում ենք Գլոբալ Գոլդ Մայնինգի առարկություններն ամբողջությամբ։
«2022 թվականի ապրիլի 6-ին, ժամը 12:45-ին yerkir.am լրատվական կայքի (այսուհետ նաեւ՝ լրատվական կայքի կողմից հրապարակվել է «Սնանկացած Գլոբալ Գոլդ Մայնինգի 140 , աշխատակից 10 տարի է՝ դեռ աշխատավարձ չի ստացել» վերտառությամբ հոդվածը:
Վերոգրյալ հոդվածում «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի (այսուհետ նաեւ՝ Ընկերություն) եւ վերջինիս տնօրեն Վան Կրիկորյանի վերաբերյալ հրապարակային եղանակով շարադրված են այնպիսի փաստացի տվյալներ, որոնք բացարձակ չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի եւ Վան Կրիկորյանի գործարար համբավը։
Հոդվածի ներկայացման ձեւից կարելի է ենթադրել, որ հոդվածում բացարձակ իրականությանը չհապատասխանող տեղեկություններ շարադրելը պարզապես չի հետապնդել այլ աղբյուրներից ստացած տեղեկատվության հանրայնացում, այլ հոդվածը հրապարակվել է ակնհայտ զրպարտության նպատակով։
Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ լրատվական կայքը նշված զրպարտչական տեղեկությունները հրապարակելուց առաջ չի փորձել անգամ Ընկերությունից, ինչպես նաեւ հանրամատչելի աղբյուրներից (օրինակ՝ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը) պարզել այդ տեղեկությունների համապատասխանությունը իրականությանը՝ հանրությանը ստուգված եւ ճշմարիտ տեղեկատվություն մատուցելու նպատակով:
Ընկերությանը հայտնի է նաեւ, որ սույն հերքման պահանջի առարկա հոդվածի ենթադրյալ պատվիրատուների կողմից այլ լրատվության միջոցների, մասնավորապես՝ առնվանզ մեկ այլ լրատվական կայքի դեռեւս 2021 թվականի ամառվանից առաջարկվել է հրապարակել նույն կամ նմանատիպ բովանդակությամբ հոդված, սակայն այդ լրատվական
կայքը մերժել է պատվիրատուին՝ ներկայացված տեղեկատվությունն ակնհայտ իրականությանը չհամապատասխանող եւ զրպարտչական բնույթի լինելու պատճառով:
Ստորեւ կներկայացվեն հոդվածում տեղ գտած իրականության չհամապատասխանող փաստացի տվյալները եւ դրանց վերաբերյալ պատասխանը։
Այսպես, հոդվածում նշվում է հետեւյալը.
«2016թ-ից սնանկացած Գլոբալ Գոլդ Մայնինգի 140 աշխատակիցներ Yerkir.am-ին ահազանգել են, որ առայսօր չեն ստացել իրենց հասանելիք աշխատավարձերը։ (...)
Չվարձատրված աշխատակիցներն ու կապալառուները վստահեցնում են, որ ամբողջ 10 տարի իրենց հավաստիացրել են, որ վճարումները շուտով կկատարվեն, նույնիսկ խոստացել են պարգեւատրում` համբերատար սպասելու համար, ինչը սակայն մինչեւ օրս չի իրականացվել։»:
Այն տեղեկությունը, որ 140 աշխատակիցներ, ինչպես նաեւ Ընկերության, կապալաուներ առ այսօր չեն ստացել իրենց հասանելիք աշխատավարձերը կամ վճարումները, ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը, քանի որ Ընկերության աշխատակիցների եւ գործընկերների բացարձակ մեծամասնությանը վճարվել են աշխատավարձի եւ վճարումների գծով պարտքերը:
Ավելին, 140 աշխատակիցներ անկհայտորեն չէին կարող դիմել լրատվական կայքին, քանի որ իրականում այդքան աշխատակցի նկատմամբ Ընկերությունը կամ վերջինիս հետ փոխակապակցված ընկերությունները չունեն որեւէ պարտավորություն։ ՝
Հատկանշական է, որ հանրամատչելի աղբյուր համարվող WWW.datalex.am կայքի ուսումնասիրությունից եւ ընդամենը մի քանի փաստերի համադրված վերլուծությունից լրատվական կայքը կարող էր ինքնուրույն հանգել նման եզրահանգման։
Նման պայմաններում ստացվում է, որ կամ 140 աշխատակից չի դիմել լրատվական կայքին կամ այդ 140 աշխատակիցներն ակնհայտորեն ստել են լրատվական կայքին կամ լրատվական կայքը դիտավորյալ հրապարակել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն։ ՝
Հոդվածում նշվում է հետեւյալը. | «Գլոբալ Գոլդ Մայնինգը պատկանում է Ամերիկայի Հայկական Համագումարի համանախագահ Վան Կրիկորյանին»:
Վերոնշյալ ձեւակերպումն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ստեղծել տպավորություն առ այն, որ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատերը հանդիսանում է Վան Կրիկորյանը, որը չի համապատասխանում իրականությանը:
| Այսպես, «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի միակ մասնակիցը հանդիսանում է ԱՄՆ ռեզիդենտ կազմակերպություն Գլոբալ Գոլդ Քորփորեյշնը, որն ունի հարյուրավոր բաժնետերեր։ Վան Կրիկորյանի բաժինը Գլոբալ Գոլդ Քորփորեյշնում կազմում է մոտավորապես 6.3 տոկոս, ինչի մասին տեղեկատվությունն, այդ թվում առցանց, հասանելի է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմիններին։ ՝
Ակնհայտ է, որ այս տեղեկատվությունը հրապարակելուց առաջ լրատվական կայքը որեւէ կերպ չի փորձել ճշտել իրականությունն եւ ճշտելու դեպքում պարզ կդառնար, որ տվյալ տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը։
«Աշխատակիցներն այս 10 տարիներին, որ չեն ստացել իրենց աշխատավարձերը, բազմաթիվ նամակներ են գրել Վան Կիրկորյանին, բայց նա տարբեր պատրվակներով անընդհատ հետաձգել է վճարումները։» ձեւակերպումից անկողմնակալ դիտորդի մոտ կարող , է ձեւավորվել կարծիք առ այն, որ Վան Կրիկորյանը դիտավորյալ կերպով հետաձգել է վճարումները պատրվակներ հորինելով։
- Այս տեղեկատվությունը եւս չի համապատասխանում իրականությանը, եւ աշխատավարձեր վճարելու համար անհրաժեշտ գումարները փոխանցվել են Ընկերության հետ փոխակապակցված համապատասխան ընկերություններին ու հասանելի են եղել վճարման համար, ինչի մասին են վկայում Ընկերության ֆինանսական փաստաթղթերը։
Ընկերության եւ վերջինիս հետ փոխկապակցված ընկերությունների Հայաստանի Հանրապետությունում ունեցած ֆինանսական դժվարությունների պատճառները եւ դրանց համար պատասխանատու անձանց վարքագիծը այժմ քննության առարկա են Հայաստանի | Հանրապետության համապատասխան իրավասու մարմիններում։ ՝
Հարկ է նշել նաեւ, որ եթե լրատվական կայքը մինչեւ զրպարտչական բնույթի հոդվածի հրապարակումը փորձեր կապ հաստատել Ընկերության հետ, ապա Ընկերությունը կներկայացներ փաստերի իրական վիճակը։
«Աշխատակիցներից չորսն արդեն մահացել են՝ այդպես էլ չստանալով երկար տարիների աշխատանքի համար վարձատրությունը:» ձեւակերպումից անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ձեւավորվել կարծիք առ այն, որ այդ անձանց մահվան պատճառը աշխատավարձ չստանալն է, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը, իսկ նման ձեւով տեղեկատվության հաղորդումը ակնհայտորեն նպատակ է հետապնդում մեծ լսարան ունեցող լրատվական կայքի միջոցով Ընկերության եւ Վան Կրիկորյանի վերաբերյալ ձեւավորել բացասական կարծիք:
Հոդվածում նշված է նաեւ հետեւյալ ակնհայտ սխալ տեղեկատվությունը.
«ԳԳՄ-ի՝ սնանկության մեջ գտնվող ընկերություններից են «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն, որը շահագործել է Ապարանի մոտ գտնվող Թուխմանուկի հանքավայրը, «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն, որը շահագործել է Հայաստան-Նախիջեվան սահմանի մոտ գտնվող Մարջանի հանքավայրը, «Գետիկ Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն, «Գլոբալ Գոլդ Հանքավան» ՍՊԸ-ն եւ ուրիշներ:»:
Այս տեղեկատվությունը եւս չի համապատասխանում իրականությանը եւ դրանում փաստերը ներկայացված են խեղաթյուրված ձեւով, այն ինչ, ընդամենը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի ուսումնասիրության արդյունքում լրատվական կայքը կարող էր պարզել իրողությունը եւ հանրությանը մատուցել իրական տեղեկատվություն:
Մասնավորապես, «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն առողջացել է, եւ նրա նկատմամբ սնանկության վարույթը ավարտվել է դեռեւս 2011 թվականի հոկտեմբերի 28-ին, իսկ «Գետիկ Մայնինգ» ՍՊԸ ի նկատմամբ սնանկության վարույթը ավարտվել է դեռեւս 2021 թվականի նոյեմբերի 30-ին։
Նշված տեղեկատվությունն արտացոլված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում:
Հոդվածում արտացոլված է նաեւ հետեւյալ ակնհայտ զրպարտչական բնույթի տեղեկատվությունը.
«Աշխատակիցները վստահեցնում են, որ Վան Կրիկորյանը եւ ընկերությունը շարունակում են խոչընդոտել նույնիսկ Հայաստանի կառավարության կողմից ընկերությունների նախկինում վճարված հարկերի վերադարձված գումարներից իրենց վճարումները։
«Այդ գումարները վաղուց արդեն գտնվում են սնանկության կառավարիչների | հաշիվներին, սակայն Վան Կրիկորյանի կողմից իրականացվող իրավական մախինացիաների պատճառով մեզ չեն վճարվում: Վան Կրիկորյանը խոչընդոտում է նաեւ ընկերությունների գույքի աճուրդները` աճուրդի կեղծ հայտատուների միջոցով վիժեցնելով գույքի վաճառքը եւ մեր վճարումներն արդեն տարիներ շարունակ։ Նույն միջոցները կիրառելով՝ Վան Կրիկորյանը խոչընդոտում է նաեւ պետական հարկերի, տուրքերի, համայնքային բյուջեներ գումարների եւ այլ վճարումները», -ասացին աշխատակիցները։»:
_ Այն տեղեկությունը, որ սնանկության կառավարիչների հաշվին առկա են վճարման ենթակա գումարները եւ Վան Կրիկորյանի կողմից իրականցվող ներգործությունն է
պատճառը, որ առ այսօր իրենց հասանելիք վճարները չեն ստացել եւս չի համապատասխանում իրականությանը, քանի որ պարտապան ընկերությունը որեւէ իրավական հնարավորություն չունի տնօրինելու սնանկության կառավարիչներ հաշվին առկա գումարները, եւ այդ գումարների տնօրինումն հանդիսանում է միայն սնանկության կառավարչի լիազորությունը։
- Ընկերությունը եւ վերջնիս հետ փոխակապակցված ընկերությունները ձեռնարկել են իրենցից կախված բոլոր միջոցները սնանկության վարույթների ընթացքում բացառապես օրենքի շրջանակներում գործելու եւ իրենց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։
Դրա վառ ապացույցն է հանդիսանում «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի եւ «Գետիկ Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի առողջացումը։
_ Ինչ վերաբերում է աճուրդներին խոչընդոտելուն, ապա պետք է նշել, որ այդ տեղեկատվությունը եւս չի համապատասխանում իրականությանը, ավելին բացակայում է դրա մասին վկայող որեւէ փաստական տվյալ, հատկապես այսպես կոչված կեղծ հայտատուների միջոցով գործելու վերաբերյալ:
Այսպիսով, այս փաստը եւս վկայում է այն մասին, որ առանց իրավական կարգավորումներին եւ փաստացի իրավիճակին ծանոթանալու, հոդվածում հրապարկվել է ակնհայտ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն:
Հոդվածում նշվում է նաեւ հետեւյալը.
«Նրանք նշում են, որ իրենց վստահությունը, որ Վան Կրիկոնյանը կվճարեր աշխատավարձերի պարտքերը, հիմնված է եղել այն ընկալման վրա, որ Վան Կրիկորյանը նաեւ Ամերիկայի Հայկական Համագումարի համանախագահն է: (...)
Ամերիկայի Հայկական Համագումարը ԱՄՆ սփյուռքի իրավապաշտպան կազմակերպություն է, որը ստեղծված է աջակցելու մարդասիրական եւ զարգացման ծրագրերին Հայաստանում եւ Արցախում, ուստի աշխատակիցների համար պարզ չէ, թե ինչու՞ է ԱՀՀ-ի համանախագահը երկար տարիներ ապօրինի խոչընդոտում Հայաստանի քաղաքացիների հիմնարար իրավունքի իրականացմանը` այդ նպատակով օգտագործելով ԱՀՀ անունը՝ իրենց մեծ ծախսեր կատարելու միջոցով իրենց եւ պետության հանդեպ շարունակելով հարուցել խոչընդոտներ։» ՝
Այս տեղեկությունը եւս չի համապատասխանում իրականությանը, եւ աշխատակիցների մոտ չէր կարող ձեւավորվել վերոնշյալ ընկալումը, քանի որ Վան Կրիկորյալը երբեւէ Ամերիկայի Հայկական Համագումարի համանախագահ լինելու հանգամանքը չի օգտագործել որեւէ այլ նպատակով, քան այդ կարգավիճակից բխող գործունեության շրջանակներում։ Ավելին, Ամերիկայի Հայակական Համագումարն ունի շահերի բախում համարվող
վարքագիծը կանխարգելող եւ բացառող գրավոր ակտեր եւ դրանց շրջանակներում եւս շահերի բախման իրավիճակ չի արձանագրվել:
Ակնհայտ է, որ հոդվածի նպատակը ոչ թե իրական տեղեկատվության տարածումն է, այլ պարզապես Ընկերությանը եւ Վան Կրիկորյանին զրպարտելն ու Ամերիկայի Հայկական Համագումարի անունն անհարկի շահարկելն է, քանի որ ստանալով նման տեղեկատվություն կապված Ամերիկայի Հայկական Համագումարի հետ՝ լրատվական կայքն առնվազն պետք է փորձեր ճշտել այդ տեղեկատվությունը հենց Համագումարից, այլ ոչ թե վերարտադրեր «անհայտ» անձանց կողմից հայտնած կեղծ եւ զրպարտչական բնույթի տեղեկատվություն՝ դրանով անհարկի ձեւով շոշափելով նաեւ Ամերիկայի Հայկական Համագումարի անունը։
Հոդվածում տեղ գտած այլ փաստացի տվյալներին սույն պահանջով առանձնահատուկ չանդրադառնալը դեռեւս չի նշանակում դրանց ընդունում, եւ այնուամենայնիվ ներկայացված նյութի համատեքստում, դրանք փաստացի իրենց բնույթով համարվում են ոչ հավաստի, զրպարտչական եւ արատավորող տեղեկություններ։
Սույն պահանջի ներկայացումը չի կարող մեկնաբանվել որպես լրատվական կայքի կողմից թույլ տրված իրավունքի խախտման արդյունքում Ընկերության կամ Վան Կրիկորյանի կողմից ցանկացած այլ եղանակով իրենց իրավունքները պաշտպանելու (այդ թվում վնասների հատուցում պահանջելու) որեւէ իրավունքից հրաժարում։
Փաստաբան՝
Արսեն Հովհաննիսյան
11.04.2022թ.
Yerkir.am-ը կհրապարակի նաև Գլոբալ Գոլդ Մայնինգի հերքմանը աշխատակիցների պատասխանը։