|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մարտի 6-ին Երեւանի պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքում սև գույնի Mercedes CLՏ 63 մակնիշի ավտոմեքենան շրջում է կեղծ համարանիշներով։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, իրավապահները տաք հետքերով Արցախի պողոտայում հայտնաբերում են կասկածելի Mercedes-ը և այն տեղափոխում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ավտոմեքենայում հայտնաբերվում է 700 OZ 07 համարանիշներ, որով նշված ավտոմեքենան մայրաքաղաքում «վեր ու վար է արել»։ Իսկ նրա իսկական համարանիշները եղել են 37 CV 050։
Կայքի տեղեկություններով՝ վարորդը եղել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 36-ամյա Գուրգեն Աբրահամյանը, ում հայրը ոստիկանության նախկին աշխատակից է եղել։ Գ. Աբրահամյանը մի քանի տարի առաջ նմանատիպ արարք կատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և զրկվել ավտոմեքենա վարելու իրավունքից։