կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-18 08:58
Առանց Կատեգորիա

Անհամապատասխանություններ Էկոնոմիկայի նախարարությունում. «Ժողովուրդ»

 Անհամապատասխանություններ Էկոնոմիկայի նախարարությունում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, 334 դահլիճում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կգումարեն համատեղ նիստ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի ժամանակ կքննարկվեն ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները:

Կառույցի կողմից մասնավորապես ուսումնասիրվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հետևանքով տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում ներկայացված հաշվետվությունը: Ըստ այդմ, հաշվետվության մեջ առկա է եղել խեղաթյուրում՝ 1.249.486 հազար դրամի չափով:

Իսկ, օրինակ, էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման եւ մոնիթորինգի ոլորտում առկա է խեղաթյուրում՝ կապված նախարարության կողմից տրված պարգեւավճարների, ինչպես նաեւ հսկողության գործընթացի թերացում՝ կապված թափուր հաստիքների հետ, մասնավորապես՝ քաղաքացիական ծառայության պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պետք է հայտարարվեր մրցույթ, ինչը չի իրականացվել:

Այլ համապատասխանություններ եւս եղել են, որոնց մասին մանրամասն ներկայացված է 57 էջից բաղկացած եզրակացության մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում