ՆԱ, ՈՎ ԿՅԱՆՔԻ ԻՆՉ-ՈՐ ՀԱՏՎԱԾՈւՄ, ԿԻՍԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ, ԻՐԱՎՈւՆՔ ՉՈւՆԻ ԽՈՍԵԼ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈւԹՅՈւՆԻՑ։
Լրահոսին ակտիվ հետևելուց անկեղծ զարմանում եմ։ Չէ, չեմ զարմանում ամենատարբեր անսափր մարգարեների և մազերը հյուսած, նիկոլական «տյոտերի» հակառուսական վայրահաչերի և նիկոլական տեքստերի վրա։ Դա նորմալ եմ համարում, քանզի ոչ մեկ անգամ ասել եմ, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի բռնի հեղաշրջումից հետո, մի մեծ բանակ, Փաշինյանը ներդրեց, ստեղծելով իր՝ կառավարելի ընդդիմությունը, որոնք այն ժամանակաշրջանում, երբ Փաշինյանը բավականին ամուր էր նստած իր աթոռին և ըստ նրա, ոչ մի բանով նրան վնասել հնարավոր չէր, ակտիվ ընդդիմության դեր ստանձնեցին, հավաքելով իրենց լսարանը, իսկ երբ այդ աթոռը սկսեց երերալ, ակտիվ, իրենց լսարանով հանդերձ սկսեցին պախարակել «ՀԱՅԱՍՏԱՆ» Դաշինքին, թյուրիմածության մեջ գցելով իրենց լսարանին։ Այսօր էլ, եթե հետևեք այդ ուժերի հռետորաբանությանը, կնկատեք, որ Հայաստանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների համար, սրանք մեղադրում են ընդդիմությանը, սակայն ոչ մի խոսք չեն ասում իշխանության և ուղղակի մեղավոր՝ Նիկոլ Փաշինյանի մասին։ Մի խոսքով՝ իրենց արժեհամակարգում փողի գերակայություն ունեցող անձիք Հայաստանում, բավարար են և ես կարող եմ հասկանալ, որ այս պերսոնաները, ուղղակի այս իրավիճակը գնահատում են որպես սեփական տնտեսական վիճակը կտրուկ լավացնելու միջոց, իշխանական թերուսների նման օգտվելով իրավիճակից՝ Հայրենիքը կորցնելու գնով։
Իմ զարմանքը այս սուբյեկտների հետևորդների վրա է։ Մարդիկ, ովքեր չունեն որևե «օգուտ», և միգուցե իրոք անկեղծ սիրելով Հայրենիքը, ուզում են, որ իրավիճակ փոխվի։ Ինչպե՞ս կարելի է չնկատել ակնհայտ այն փաստը, որ սատարելով այս «թաքնված նիկոլականներին», սատարում եք այս իշխանությանը։ Եթե որևե մեկին թվում է, որ վայրահաչելով «ՀԱՅԱՍՏԱՆ» Դաշինքի մասին ավելի շուտ իշխանափոխություն կլինի, ապա վստահորեն ասեմ, որ չարաչար սխալվում եք։ Վայրահաչելով ընդդիմության մասին, ուղղակի Նիկոլ Փաշինյանի բերանը լեզու եք դնում, ավելի եք ամրացնում նրա ոտքերի տակի հողը։ Ձեր «քննադատությունները», իրենց հռետորաբանությամբ նույնանման են իշխանական թևի կեղծ «քննադատություններին»։ Մի խոսքով կարծում եմ կողմնորոշվելու ժամանակն է...
Կողմնորոշվելու ժամանակն է, որովհետև քիչ է մնացել։ Անկախ նրանից, թե որքան կփորձեք վարկաբեկել... Եվ ինչ շահ ունեք... Իշխանափոխություն լինելու է և Հայաստանում գարուն գալու է։ Ի տարբերություն շատերի, «ՀԱՅԱՍՏԱՆ» Դաշինքում հավաքված են մարդիկ, ովքեր լուռ գործ են անում այլ ոչ շոուներ կազմակերպում։ Մի խոսքով ուզում եմ ուղղակի մի հարց տաք Ձեզ՝ հակառուսական տրամադրություններ քարոզելով և Հայաստանում միակ ընդդիմություն հանդիսացող ուժին վատաբանելով, ի՞նչ օգուտ եք տալիս Ձեր Հայրենիքին։
Հասկացեք վերջապես։ Նիկոլ Փաշինյանը՝ երևույթ է, ով այսօր չի, որ դարձել է այսպիսին։ Նա միշտ ունեցել է այս հայացքները, չի թաքցրել դրանք և այսօր հնարավորություն ունի դրանք իրագործելու։ Եվ եթե որևե մեկը, կյանքի ինչ-որ հատվածում, նրա հետ կիսել է այդ հայացքները, ապա իրավունք չունի խոսել Հայրենասիրությունից և չի կարող Հայամետ որևե բան անել։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Ու ինչքան էլ սափր թողնեն, կամ մազեր հյուսեն, դրանից նրանց տղամարդկությունը կամ Հայրենասիրությունը չի ավելանում։