|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Լենինգրադյան փողոցի 48-րդ շենքի բակում հայտնաբերված աղվեսը մոտ մեկ տարեկան ձագ է եղել։ Շենքի բնակիչների ահազանգից հետո նրան տեղափոխել են վայրի բնություն։
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի հետ զրույցում նշեցին, որ աղվեսի ձագը, ամենայն հավանականությամբ, մոտակա խոտածածկ տարածքներից է հայտնվել շենքի մոտ։
«Երեւանում աղվեսները շատ են, իրենք լինում են անտառային համալիրներում եւ երբեմն մոլորվում են։ Շատ են հայտնվում նկուղներում, աղբարկղների շուրջ, սեփական տների հավաբներում, որովհետեւ փորձում են սնունդ գտնել»,- նշեցին տեսչական մարմնից։
Տեսչական մարմնից հայտնեցին, որ մոլորված աղվեսների վերաբերյալ տարեկան մոտ 5-6 ահազանգ է ստացվում։ Բացի աղվեսներից, բնակելի վայրերում են հայտնվում նաեւ օձեր, կրիաներ, բազեներ, մարզերում՝ արջեր։