Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը պրագմատիկ քաղաքականություն է վարում և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հակամարտությունում ոչ մեկի կողմը չի անցնում։
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ` Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում Չավուշօղլուն ասել է, որ հակամարտության առաջին օրվանից Թուրքիան գործադրում է բոլոր ջանքերը կրակը դադարեցնելու համար։ «Մենք փորձում ենք հասնել ռազմական գործողությունների դադարեցման հումանիտար նպատակներով՝ առնվազն 24 ժամով։ Մենք շարունակում ենք մեր ջանքերը ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ ԵԱՀԿ-ի շրջանակներում, այն երկրների հետ, որոնք կարող են օգտակար լինել այս հարցում»,- ասել է նա։
«Մենք այն հազվագյուտ երկրներից ենք, որոնք հավասար հարաբերություններ ունեն երկու երկրների հետ, որոնք ներգրավված են այս հակամարտության մեջ։ Մենք փորձում ենք օգտագործել այս առավելությունը, որպեսզի հնարավորինս շուտ ավարտվի պատերազմը։ Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Թուրքիան ձեռնպահ մնաց Եվրախորհրդում Ռուսաստանի դեմ քվեարկելուց՝ այդ շփումները չխզելու համար»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։