կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-23 08:36
Առանց Կատեգորիա

Խորհրդի անդրանիկ նիստերն ընթացել են «բիսեդկի» մակարդակի զրույցների ձեւաչափով. «Հրապարակ»

Խորհրդի անդրանիկ նիստերն ընթացել են «բիսեդկի» մակարդակի զրույցների ձեւաչափով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկում են բարեփոխումների հանձնաժողովի անդամ իրավաբան-գիտնականների համար սահմանված ցենզի մեղմացման հարցը։ Եթե նախկինում միայն իրավաբանության դոցենտները կարող էին անդամության հայտ ներկայացնել, ապա նոր խորհուրդը դեմ չէ նաեւ մագիստրոսների մասնակցությանը։ Բացի այդ՝ թույլատրելու են նաեւ արտերկրում բնակվող մասնագետների առցանց մասնակցություն։ 

Որոշ տեղեկություններով՝ այս փոփոխությունն արվում է, քանի որ իրավաբան-գիտնականներից շատերը ցանկություն չունեն մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո հանձնաժողովի անդամները հրաժարվեցին մասնակցել նիստերին, եւ արդյունքում հանձնաժողովը լուծարվեց, այժմ նորն է ձեւավորվում։ Նախնական հաշվարկներով՝ մարտ-ապրիլին այն վերջնականապես կձեւավորվի։ Խորհրդի 2 անդրանիկ նիստերն արդեն կայացել են եւ ընթացել են «բեսեդկի» մակարդակի զրույցների ձեւաչափով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում