Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունները՝ ցեղասպանություն են Կիեւի կողմից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Իսկ հիմա արևմտյան գործընկերները՝ ինչպես Փսակին, այնպես էլ շատ այլոք, նույնիսկ պետությունների ղեկավարները, թույլ են տալիս իրենց կասկածել, որ իրավիճակն այնտեղ այն չէ, ինչի մասին մենք ասում ենք, որ այնտեղ զանգվածային թաղումներ չկան, որ դա կարող է ֆեյք լինել, որ այնտեղ իրավիճակը նման չէ ցեղասպանությանը։ Ոչ, դա իսկապես ցեղասպանության նման չէ, դա հենց ցեղասպանություն է, իսկական ցեղասպանություն։
Գուցե ոչ այնպիսի քանակական չափորոշիչների, ինչպես Աֆրիկայում, բայց, ներեցեք, արդյոք մենք քանակական պարամետրերով պետք է առաջադրենք, եթե յոթ տարի է մահանում են երեխաներ, կանայք, քաղաքացիական բնակչությունը, երբ մարդիկ չգիտեն, թե ինչ է խաղաղ կյանքը, երբ նրանց համար ընկնող արկի ձայնը բացարձակապես նորմալ է - ասել է նա НТВ-ի «Սեփական ճշմարտությունը» հաղորդման եթերում: