Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ է նշանակվելու Լիլիթ Մկրտչյանը: Նա «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» առարկաների չափորոշիչները կազմող աշխատանքային թիմի ղեկավարն է, որը թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի է մասնակցել եւ ստորագրել մի ձեռնարկի տակ, որում Հայկական լեռնաշխարհն անվանվում է Արեւելյան Անատոլիա:
Ուսումնական կրթական հաստատություններում նրա նշանակման լուրը արագ տարածվել ու մտահոգությունների տեղիք է տվել: Ասում են՝ թուրքասիրության քարոզ իրականացնող այս կինը պիտի նշանակվի հանրակրթության վարչության պետ, որպեսզի անցնցում իրագործի իր ծրագիրը:
Հիշեցնենք՝ 2021 թ. մայիսին պարզ դարձավ, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամեն գնով բարեկամանալու ջատագով, Արցախը հանձնած իշխանության սրտի՝ վերոնշյալ գծով արբանյակ, «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ես և իմ հայրենիքը» առարկաների չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը ոչ միայն մեր երեխաների դպրոցական առարկայական չափորոշիչները և ծրագրերն է մշակում, այլև «բարի թուրքի» կերպարի քարոզիչը վերապատրաստելու է նաև ուսուցիչներին: Այդ օրերին նա հայտարարել է, որ իր հիմնադրած «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ն, EduArmenia կրթական նախաձեռնությամբ, երաշխավորվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կողմից որպես ուսուցիչների վերապատրաստում իրականացնող կառույց:
2020 թ. ամռանը տեղի ունեցած թեժ քննարկումներում մանրամասն ներկայացրել ենք, թե ով է իրականում Լիլիթ Մկրտչյանը, ինչ հայացքների տեր է, ինչ գաղափարներ է դավանում և ապագային միտված ինչպիսի վտանգներ է պարունակում նրա հակազգային ու հակապետական գործունեությունը:
Եվս մեկ անգամ հիշեցնենք ու փաստենք՝ Լիլիթ Մկրտչյանը, նրա ընկերուհի՝ հայտնի թուրքապաշտ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամության մոլի ջատագով, այժմ՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը և նրանց ծնող ու սնող այլ անձինք թուրք գործընկերների հետ իրականացրած բազմաթիվ ծրագրերի ու դրամաշնորհների միջոցով տարիներ շարունակ պայքարել են, որպեսզի հայոց պատմության դասագրքերում վերանան թշնամական կերպարները, այսինքն՝ թուրքերը և ադրբեջանցիները չներկայացվեն որպես ջարդարարներ:
Օրինակ՝ թուրքերի հետ և Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի դրամաշնորհի միջոցով իրականացված բազմապիսի ծրագրերից մեկով, որի համար թուրքական հիմնադրամը հատկացրել է շուրջ 20 հազար եվրո բյուջե (19,995 եվրո), նպատակ է հետապնդվել «մարտահրավեր նետել պատմության դասագրքերում առկա՝ թշնամու կերպարներին և ներկայիս պատմական գործընթացներին, ինչը կխթանի պատմության ուսուցումը Հայաստանում և Թուրքիայում»:
Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կարապետյանը կրկին Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի և թուրք հեղինակների հետ համատեղ 2017 և 2019 թվականներին հրատարակել են «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» և «Պատմության ուսուցման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար» ձեռնարկները:
Դրանք որպես հակահայկական, հակազգային ձեռնարկներ որակվեցին հայ պատմագիտական հանրույթի առանցքային ներկայացուցիչների կողմից, իսկ հայ հեղինակների՝ ձեռնարկների տակ ստորագրելու փաստն իր հերթին համարվեց դավաճանություն (տե՛ս այդ մասին ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի հարցազրույցներն ու մեկնաբանություններն այդ մասին):
Նշենք միայն երկու փաստ, որը հայտնի պատմաբանի կողմից համարվել է դավաճանություն.
1․ Մարիա Կարապետյանը (ինչպես նաև Լիլիթ Մկրտչյանն ու մի շարք թուրք հեղինակներ) 2017 թ. լույս տեսած «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» հայ-թուրքական համատեղ ձեռնարկում Հայաստանը (հայոց հայրենիք Հայկական լեռնաշխարհը) անվանել են Անատոլիա (էջ 52):
2․ Նույն ձեռնարկում Մարիա Կարապետյանը (կրկին Լիլիթ Մկրտչյանի և թուրք հեղինակների հետ համատեղ) քննադատում է «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակներին՝ այն բանի համար, որ նրանք դասագրքում «զարմանալի արագությամբ» ներառել են Ապրիլյան քառօրյան հերոսացնող դրվագներ. «…Ազգային ազատագրման այս պատմությունը հագեցված է նաև միլիտարիզմի գաղափարախոսությամբ: Զարմանալի է այն արագությունը, որով դասագրքի բովանդակությունը կլանում է ռազմատենչ կոնտենտ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2016 թ. ապրիլյան սրացումից ընդամենը մի քանի ամսվա ընթացքում 2016-2017 թթ. ուսումնական տարվա 12-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը ներառում է երկու էջանոց պատմվածք՝ եզրակացնելով, որ «…Արցախյան պատերազմի այս նոր փուլն ապացուցեց, որ հայ ժողովուրդն իր համախմբվածությամբ, զինվորի և բանակի կողքին կանգնելու հաստատակամությամբ անպարտելի է և պատրաստ է միշտ ինքնակազմակերպվելու, զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և շարունակելու Արցախյան պատերազմի մեր հաղթարշավը»…» (էջ 55):
Ահա թե ով է Լիլիթ Մկրտչյանը և ինչի համար է նա (և ոչ միայն նա) հայտնվել ասպարեզում: