Փոխարժեքներ
29 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 443.12 |
RUB | ⚊ | ₽ 4.7797 |
GBP | ⚊ | £ 521.16 |
GEL | ⚊ | ₾ 141.62 |
Նախօրեին Կիևից մոտ քսան չարտերային չվերթ և մասնավոր ինքնաթիռ է օդ բարձրացել. գրում է «Ուկրաինսկայա պրավդան»։
Ըստ հրապարակման՝ փետրվարի 13-ին Անդրեյ Ստավնիցերը (49-րդ տեղ Forbes-ի 100 ամենահարուստ ուկրաինացիների ցուցակում), Վադիմ Նեստերենկոն (96-րդ տեղ), մեկ օր առաջ՝ Վադիմ Ստոլարը (64-րդ տեղ) և Վասիլի Խմելնիցկին (29-րդ տեղ) լքել են երկիրը:
«50 հոգու համար նախատեսված մասնավոր չվերթ պատվիրել է նաև «Հանուն Կյանքի ընդդիմադիր պլատֆորմի» պատգամավոր, միլիոնատեր Իգոր Աբրամովիչը։ Ենթադրվում է, որ այս ինքնաթիռը Կիևից Վիեննա կտեղափոխի կուսակիցների հարազատներին, ինչպես նաև Աբրամովիչի բիզնես գործընկերներին»,– գրում է թերթը։
Հունվարի վերջին Ուկրաինայից հեռացել են Ռինատ Ախմետովը (առաջին տեղ Forbes-ի ցուցակում) և Վիկտոր Պինչուկը (երկրորդ տեղ)։