Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ մարտի 11-13-ը Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել նաև Հայաստանը. հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
«Մինչ այժմ 39 արտգործնախարարներ հաստատել են իրենց մասնակցությունը։ Հրավիրում ենք բոլորին՝ աշխարհի տարբեր ծայրերից, հյուրեր ենք հրավիրել մեր տարածաշրջանից՝ Հայաստանից, Հունաստանից, նույնիսկ՝ Կիպրոսի հունական կողմից, Եգիպտոսից, Իսրայելից (նշված բոլոր երկրների հետ Թուրքիան խնդիրներ ունի` խմբ.)։ Այստեղ բոլորի ձայնը լսելի կլինի, դա կլինի ազատ հարթակ»,- ասել է Չավուշօղլուն՝ խոսելով Անթալիայում դիվանագիտական ֆորումի մասին։