|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բաքվի բռնապետն իր վերջին հարցազրույցում արդեն սկսել է «ստուգաբանել» տեղանունները, թե բա՝ «ադրբեջանական տեղանուն» Զանգեզուրը։
Այս տեղանունը որևէ դեպքում ադրբեջանական չի կարող լինել և չէ։ Այն հայկական Ձագաձոր/Ձագեձոր անվան պարսկերենում աղճատված ձևն է, քանի որ պարսկերենում չկա «ձ», ուստի հայերենի այդ հնչյունը արտացոլվում է «զ»-ով, ինչի հետևանքով սկզբնապես *Զագազոր/Զագեզոր տարբերակն այնուհետ՝ ժողովրդական ստուգաբանությամբ դառնում է Զանգեզուր (պարսկերեն՝ զանգ-ե զուր «հզոր զանգ, ուժեղ զանգ»)։
Ի դեպ, երբ մեր պատմիչ Ստեփանոս Օրբելյանը 13-րդ դարավերջին Սյունյաց Հաբանդ գավառում հիշատակում է Ձագաձոր տեղանունը, որը հետագայում սկսեց կիրառվել ամբողջ գավառի համար, չէր էլ ենթադրվում, թե երբևիցե աշխարհի քարտեզի վրա ի հայտ կգա Ադրբեջան կոչվող ներկայիս արհեստածին միավորը, որը կփորձի հավակնել դրան։
Հետևաբար ամեն անգամ, երբ Բաքվի բռնապետը կիրառում է Զանգեզուր տեղանունն, ակամայից փաստում է, որ տարածքը հայկական է։
Վարդան Ոսկանյան
Իրանագետ