կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-16 11:29
Առանց Կատեգորիա

Բաքվի բռնապետն ակնհայտորեն իր դեմ է տրամադրում Ռուսաստանի քաղաքական որոշումներ կայացնողներին․ Վարդան Ոսկանյան

Բաքվի բռնապետն ակնհայտորեն իր դեմ է տրամադրում Ռուսաստանի քաղաքական որոշումներ կայացնողներին․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Բաքվի բռնապետը թուրքական լրատվամիջոցներին տրվող հարցազրույցներում թույլ է տալիս կոպտագույն սխալներ՝ ակնհայտորեն իր դեմ տրամադրելով Ռուսաստանի քաղաքական որոշումներ կայացնողներին։
 
Ակնհայտ է, որ, դիցուք, միևնույն տեքստում սկզբում Էրդողանին, իսկ հետո ամբողջ Թուրքիան «եղբայր» անվանելով, նա բացահայտ մարտահրավեր է նետում, թե՛ Էրդողանին և թե՛ էրդողանական Թուրքիան, մեղմ ասած, ոչ միանշանակորեն ընդունող ռուսական քաղաքական վերնախավին, ինչից հնարավոր է և պետք է լիուլի օգտվել ի շահ Հայաստանի և Արցախի հանրապետությունների և հայ-ռուսական բարեկամության»։