Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՆԱՏՕ-ն մի կազմակերպություն է, որն ընդհանուր օրենքներ ու արժեքներ չունի, միակ բանը, որը միավորում է Հյուսիսատլանտյան դաշինքին, ընդլայնման մոլուցքն է։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա ուշադրություն է հրավիրել Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկի հայտարարության վրա այն մասին, որ «Ռուսաստանի գործողությունները պետք է որոշակի գին ունենան», եւ ՆԱՏՕ-ի ուժը «ոչ թե տանկերի եւ հրթիռների մեջ է, այլ օրենքը եւ ընդհանուր արժեքների պաշտպանության գործում միասնության մեջ»։
«Ի՞նչ արժեքների համար կարող է անհանգստանալ Բեռլինը, եթե ժողովրդավարության հիմնաքարը՝ ԶԼՄ-ների ազատությունը եւ տեղեկատվության տարածմանը չխոչընդոտելը, ոտնահարվել է դրա կողմից, մասնավորապես, մի իրավիճակում, երբ RT DE-ի աշխատանքը սահմանափակված եւ արգելափակված է: Եթե խոսենք «դաշինքի» վարչական մարմնավորման` ՆԱՏՕ-ի մասին, ապա ընդլայնման մոլուցքը, որը դրսեւորել է հեգեմոնիզմի ողջ չարամտությունը, միակ արժեքն է դարձել, որը պաշտպանված է որպես ժառանգության օբյեկտ»,- գրել է նա իր Telegram ալիքում։
«Տրանսատլանտյան դաշինքն ընդհանուր օրենք կամ ընդհանուր արժեքներ չունի։ Ամեն ինչ միայն բառերով է։ Բառերն էլ արդեն վաղուց կապ չունեն դրանց մեջ դրված իմաստի հետ,- նշել է դիվանագետը։- Փոխարենը կա հեգեմոնիզմ եւ գաղութատիրական սովորություններ, ուժեղների դիկտատուրա եւ թույլերի կամքի բացակայություն։ Այդ «դաշինքի» անդամները վաղուց դադարել են ազատ լինել նույնիսկ սեփական որոշումների կայացման հարցում»։