Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարին սկսվեց աշխարհում ընթացող բուռն իրադարձություններով։ Չնայած դրանք դուրս են Հայաստանից, բայց հաճախ ուղղակիորեն առնչվում են մեր երկրին։ Եվ խոսքն առաջին հերթին վերաբերում է Ղազախստանում տեղի ունեցող գործընթացներին։ Թե՛ վերջիններիս, թե՛ ՀԱՊԿ ներգրավվածությանը, թե՛ Նիկոլ Փաշինյանի որոշումներին տրվող գնահատականները միանշանակ չեն:
«Փաստի» հետ զրույցում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը կարծիք հայտնեց, որ ՀԱՊԿ-ն իրեն դրսևորեց որպես արագ արձագանքի ունակ կառույց: Ինչ վերաբերում է Հայաստանի գործող իշխանությանը, ապա, Հակոբյանի խոսքերով, այն հերթական անգամ ցուցադրեց իր անսկզբունքային ու անարժեք լինել ը: «Առիթ ունեցել եմ ասելու, կրկնեմ, փողոցով իշխանության եկածը, նույն մարդը, ով հրահրել է Մարտի 1-ը և պարծենում էր այն ժողովրդով, որ խլել էր ոստիկանից մահակն ու վահանը, այժմ զինվորներ է ուղարկում Ղազախստան, որ ղազախ ոստիկանից խլած վահանն ու մահակը հետ վերադարձնի նրան։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում