կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-10 15:31
Աշխարհ

ԱՄՆ-ի հետ բանակցությունները «անարժեք են». Կիմ Չեն Ընի քույր

ԱՄՆ-ի հետ բանակցությունները «անարժեք են». Կիմ Չեն Ընի քույր

ԿԺԴՀ առաջնորդի կրտսեր քույր և Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ երկիրը չի նախատեսում գագաթնաժողով անցկացնել Միացյալ Նահանգների հետ մինչև տարեվերջ:

Նրա կարծիքով՝ 2020 թվականին երկու երկրների առաջնորդների հանդիպում տեղի չի ունենա: Ընդհանուր առմամբ, գագաթնաժողովի անցկացումը կախված կլինի ղեկավարների տրամադրությունից, չնայած ոչ ոք չգիտի, թե նրանք ինչ որոշում կկայացնեն: Քիմ Յո Չժոնը չի բացառել, որ կարող են լինել պատճառներ, որ ԿԺԴՀ-ԱՄՆ հանդիպումը չկայանա:

«Անկախ նրանից, թե ինչ-որ մեկը ասում է, որ գագաթնաժողովն անհրաժեշտ է, այն պետք է, ավելի շատ ամերիկյան կողմի համար, մեզ համար դա կլինի բացարձակապես անիրագործելի և անօգուտ», - ավելացրել է Չժոնը:

Նա վստահություն է հայտնել, որ երկու երկրները պետք է փոխեն Հյուսիսային Կորեա-ամերիկյան բանակցությունների հիմնական թեման ՝ այն է «ապամիջուկայնացման դիմաց պատժամիջոցների վերացումից» «թշնամանքի դադարեցում՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վերսկսման»:

Նա նաև հիշեցրել է, որ Փհենյանը դեռ չի պատրաստել խոստացված «Սուրբ Ծննդյան նվերը» Միացյալ Նահանգներին և նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը կարող է այն ընդունել նոյեմբերյան նախագահական ընտրությունների նախօրեին: